Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային

Սպորտ
a1basketbol

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կպայքարի Եվրոպայի փոքր երկրների չեմպիոնի կոչման համար:   Մոլդովայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում մեր ընտրանին կիսաեզրափակիչ առաջին խաղում հանդիպեց Իռլանդիայի ազգային թիմի հետ, որը նախնական փուլում 1-ին տեղն էր գրավել Ա խմբում: Հայաստանի հավաքականը չնայած անհաջող սկսեց հանդիպումը եւ առաջին քառյակը զիջեց 16:20 հաշվով, սակայն հետագայում լիովին տիրեց նախաձեռնությանը եւ առավելության հասավ մնացած երեք քառյակներում:   Արդյունքում, մեր բասկետբոլիստները 74:60 հաշվով վստահ հաղթանակ տարան եւ մտան եզրափակիչ, որտեղ նրանք կհանդիպեն Անդորա – Սան Մարինո զույգի հաղթողի հետ: Խաղը կկայանա վաղը, հուլիսի 3-ին: