Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Գերմանիայի հետ

Սպորտ
gagik1

Գերմանիայում շարունակվող շախմատի Եվրոպայի վետերանների թիմային առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը ուժերը չափեց մրցաշարի միանձնյա առաջատար Գերմանիայի 1-ին թիմի հետ: Սկզբում մեր ընտրանու առաջատար Ռաֆայել Վահանյանը սպիտակներով պարտություն կրեց, ապա 2-3-րդ համարներ Աշոտ Անաստասյանն ու Կարեն Մնացականյանը ոչ-ոքի խաղացին: Այդպիսով, հանդիպման ելքը վճռվեց չորրորդ խաղատախտակի վրա: Բարեբախտաբար, մեր շախմատիստ Սերգեյ Գալդունցը հաղթանակ տարավ վճռորոշ պարտիայում եւ վերականգնեց հավասարակշռությունը՝ 2:2: Հայաստանի հավաքականը վաստակեց 12 միավոր եւ այժմ գերմանական «Էմանուել Լասկեր» թիմի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Վաղը նախատեսված 8-րդ տուրում մեր ընտրանին հանդիպելու է հենց իր անմիջական մրցակցի հետ: