A
A
«Օմոնիա» -ի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Նիկոսիայի «Օմոնիա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք տալու Հայոց Ցեղասապանության զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում է կիպրոսյան ակումբի պաշտոնական կայքը: «Օմոնիան» ներկայումս գտնվում է Հայաստանում եւ պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի Երեւանի «Բանանցի» հետ խաղին: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին, «Հանրապետական» մարզադաշտում: