A
A
Հայաստանը պարտվեց Անդորային
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականն առաջին պարտությունը կրեց Մոլդովայում տեղի ունեցող Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Այսօր կայացած երկրորդ տուրի խաղում մեր ընտրանին մրցեց նախորդ առաջնության հաղթող Անդորայի հավաքականի հետ: Հանդիպումն անցավ անչափ լարված պայքարում: Առաջին երկու քառյակից հետո մեր թիմը առջեւում էր 31:30 հաշվով, սակայն վերջին երկու քառյակում անդորացիներն ավելի արդյունավետ գործեցին եւ ի վերջո կամային հաղթանակ տարան՝ 70:63: Մրցաշարի երրորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Ուելսի թիմի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 30-ին, Երեւանի ժամանակով 14:45-ին: