Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը տարավ ընդամենը մեկ հաղթանակ

Սպորտ
levon-1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն անկայուն սկսեց ելույթները  բելգիական Լյուվեն քաղաքում մեկնարկած շախմատի Մեծ տուրի երկրորդ փուլում: Այսօր կայացած արագ շախմատի առաջին 5 տուրերում մեր շախմատիստը տարավ ընդամենը մեկ հաղթանակ, երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում՝ պարտվեց: Այդպիսով, մրցաշարի կանոնակարգով Լեւոն Արոնյանը վաստակեց 5 միավոր եւ առայժմ բաժանում է 3-5-րդ տեղերը: Վաղը տեղի կունենան արագ շախմատի մնացած չորս տուրերը: Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն Վլադիմիր Կրամնիկը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան եւ Վեսելին Տոպալովը: