Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորվաթ երկրպագուներն անկարգություններ են հրահրել Եվրո-2016-ում

Սպորտ
sport-1

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2-րդ տուրի Խորվաթիա – Չեխիա խաղին ֆուտբոլասերներն անկարգություններ են հրահրել: Հանդիպման 86-րդ րոպեին խորվաթական տրիբունայից երկրպագուները ճայթուկներ են նետել խաղադաշտ, իսկ հետո ծեծկռտուք է սկսվել հենց խորվաթ ֆուտբոլասերների միջեւ: Խաղի գլխավոր մրցավարը ստիպված ութ րոպեով դադարեցրել է հանդիպումը, իսկ մարզադաշտի իրավապահներն այդ ընթացքում տրիբունայից հեռացրել են կարգազանց հանդիսականներին: Ի դեպ, այդ պահին Խորվաթիայի հավաքականը հաղթելիս է եղել 2:1 հաշվով, սակայն խաղը վերսկսելուց հետո խորվաթ ֆուտբոլիստները խախտել են խաղի կանոնները եւ չեխ ֆուտբոլիստները 11 մետրանոց  հարվածով հավասարեցրել են հաշիվը՝ 2:2: