Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչ Բաբայանը՝ Հայաստանի 29-րդ օլիմպիական

Սպորտ
a1olimpiakan

2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցող հայաստանցի մարզիկների թիվն այսօր ավելացավ եւս մեկով:   Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը, մեր հրաձիգ Հրաչ Բաբայանը խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով»: Այդպիսով, 20-ամյա մարզիկը դարձավ մեր հանրապետության թվով 29-րդ օլիմպիականը:   Հիշեցնենք, որ Հրաչ Բաբայանը Բաքվում կայացած առաջին եվրոպական խաղերում սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, իսկ Նանկինի պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում դարձել էր փոխչեմպիոն: