Բունդեսթագի բանաձեւի «թիրախում» սիրիահայերը կարող են լինել
Բունդեսթագի բանաձևի անցնելը, դժբախտաբար, առաջին ազդակը չէ, երբ Թուրքիան, արտաքին իրադարձությունները պատրվակ օգտագործելով , հրահրում է թշնամական վերաբերմունք` պատժիչ ուժ կիրառելու Սիրիայի անզեն հայ բնաչության նկատմամբ` պատվիրելով ավերել հայկական շրջանները իր`Al-Nusra ահաբեկչական կազմակերպության արյունոտ ձեռքերով: Ասում է քաղաքագետ Արարատ Կոստանյանը՝ բերելով այս օրինակը. Հայոց ցեղասպանության 100-ամյակի ընթացքին Nusra-ն մեծածավալ հարձակումների ենթարկեց հայկական թաղամաասերը, որ հետևողական տևեց մի քանի օր: Սակայն, ըստ նրա, այս անգամ իրավիճակն ավելի լուրջ է. «Nusra -ի զինյալները նետել են մոտավորապես 1000-ից ավելի հրթիռ` ավերելով ոչ միայն բնակելի շենքեր, այլ նաև հայկական ծերանոցն ու եկեղեցիները:Այն, ինչ կատարվում է, ոչ ավել, ոչ պակաս, ցեղասպանություն է»: Քաղաքագետը հիշեցնում է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը առաջին անգամը չէ, որ հայտարարում է այնտեղ աշխատող հայերին արտաքսելու մասին, որն ամենավատ սցենարը դա կլինի: «Դինքի վերքը չսպիացած` հայերի հետ բախվելը Էրդողանի համար նոր գլխացավանքներ կառաջացնի թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Էրդողանը պետք է զերծ մնա առճակատման տանող իր հայտնի քաղաքականությունից, եթե նրա բանականությունը իսպառ չի վերացել»,-ասում է նա։ Գաղտնիք չէ, որ Հայկական հարցը շահարկության խնդիր է եղել Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար, մասնավորապես արևմուտքի կողմից (Ֆրանսիա, Անգլիա) համիդյան ժամանակներից սկսած: Ըստ նրա՝ այս անգամ Գերմանիային վրդովեցրեց այն փաստը, երբ Էրդողանը ճանապարհ ցույց տվեց` սիրիահայ փախստականներին տեխափոխելու Եվրոպա, այն դեպքում, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել և մեծ գումարներ տրամադրվել Էրդողանին` Սիրիայի փախստականներին Թուրքիայում բնակեցնելու համար: « Միևնույն ժամանակ Եվրոպան (Գերմանիա, Ֆրանսիա) բացասական է վերաբերվում Էրդողանի մենիշխանության տանող ճանապարհին, երբ նա պաշտոնից ազատում է ինքնուրույն գործիչներին, մանավանդ` վարչապետ Դավութօղլուն»,- նկատում է քաղաքագետը։ Եւ այս պարագայում՝ հիմնական վտանգը, ըստ նրա, մնում է այն, որ էրդողանը կարող է գործողություններ ծավալել Սիրիայում հայերի դեմ` իր չհայտարարված դաշնակիցների միջոցով։