Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանաբնակ թիֆլիսեցին՝ հայ-վրացական բարեկամության մասին (տեսանյութ)

Մշակույթ
edikiselov

«Մշակույթն է, որ ամրապնդում է ազգերի կապը, մշակույթն է, որ հնարավոր է դարձնում ճանաչել ու հարգել մեկմեկու, սիրել ու հպարտանալ միմյանցով, ասել է Շոթա Ռուսթավելին: Հազարամյակների պատմություն ունեն հայ ու վրաց ժողովրդի կապերը, որոնք այնքան անհրաժեշտ են պահպանել հատկապես այսօր: Անհրաժեշտ են փոխայցելությունները, հանդիպումները, միմյանց ներկայացնելն ու արժևորելը» ,- ասում է երևանաբնակ թիֆլիսեցի Էդուարդ Եդիկիսելովը: Հայ մշակույթում ներդրած նշանակալի ծառայությունների համար հեռուստատեսային ֆիլմերի և հաղորդումների սցենարիստ, ռեժիսոր, «Հայաստան-Վրաստան մշակութային կապերի միության» նախագահ, «Թբիլիսցիներ» ակումբի հիմնադիր Էդուարդ Եդիկիսելովին օրերս Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անձամբ հանձնեց «Պատվո» շքանշան՝ վրաց-հայկական մշակութային կապերի ներդրման համար: «Թբիլիսիի հայկական թատրոնը երեկ, այսօր և... ընդմիշտ» ֆիլմում ես պատմել եմ ոչ միայն 155-ամյա հայ թատրոնի պատմության մասին, այլև Թիֆլիսի հայ բարերարների, նրանց կառուցված շենքերի: Դա իմ պարտքն էր իմ ծննդավայրի հանդեպ»: Տարեկան երկու անգամ ակումբի անդամներով մեկնում են Թբիլիսի՝ մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնին ու Թբիլիսոբային: Մշակութային տարբեր համատեղ միջոցառումներ է կազմակերպել` ցուցահանդեսներ, համերգներ: Վրաց գործընկերների հետ համատեղ կազմակերպել է պատանի տաղանդների մրցույթ-փառատոն: Միջոցառման նպատակն էր արդեն իսկ որոշակի հաջողությունների հասած երաժիշտին աջակցել՝ մասնակցելու միջազգային մրցույթների, մասնավորապես Մոսկվայում կայանալիք «Բաց մոլորակ» մրցույթին: Էդուարդ Եդիկիսելովը, որ  եղել է Նորիլսկի հեռուստատեսության հիմնադիրներից, աշխատել է Վոլգոգրադում, իսկ 1975-ից՝ հայկական հեռուստատեսությունում և հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում, նկարահանել փաստագրական, կարճամետրաժ և երաժշտական ֆիլմեր, այսօր էլ լի է նախագծերով: