A
A
ՌԴ ֆուտբոլի միությունը տուգանվել է 150 հազար եվրոյով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) 150 հազար եվրոյով տուգանել է Ռուսաստանի ֆուտբոլի միությանը՝ Մարսելում հունիսի 11-ին Անգլիա - Ռուսաստան խմբային հանդիպումից հետո ռուսաստանցի երկրպագուների հրահրած զանգվածային անկարգությունների, ճայթուկների կիրառման և ռասիստական պահվածքի պատճառով: Իսկ Ռուսաստանի հավաքականը պայմանականորեն որակազրկվել է մինչև մրցաշարի ավարտը։ Այս մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից։