Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի մարզիչը երեխաներին խաղալու հնարավորություն չի տվել

Սպորտ
sport-hff-tuganq

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն տուգանել է հենց ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնին՝ ֆուտբոլի Ակադեմիային: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, «Ակադեմիա-2-03» թիմի մարզիչ Հենրիկ Բերբերյանը խախտել է Հայաստանի մանկապատանեկան մրցումների կանոնակարգը, քանի որ խաղաժամանակ չի տրամադրել թիմի ֆուտբոլիստներին (20 րոպեի փոխարեն խաղացրել է 1-6 րոպե): Դրա համար սահմանված են տուգանքներ: Ֆուտբոլի Ակադեմիան իր մարզչի թույլ տված խախտման համար ՀՖՖ-ին կվճարի 27 հազար տուգանք: