Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ 5 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ ՀՈՒՆԱՍԱՏԱՆՈՒՄ

Սպորտ

Սալոնիկում ավարտված սամբոյի երիտասարդների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 5 մեդալ: 57կգ քաշային Արթուր Վարդանյանը դարձել է չեմպիոն, 52կգ Արտյոմ Գեւորգյանը, 64կգ Լիլիթ Պողոսյանը եւ 81կգ Հակոբ Առաքելյանը՝ փոխչեմպիոններ, իսկ 47կգ Արտավազդ Մինասյանը արժանացել է բրոնզե մեդալի:

Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ գոհ չի մեր մարզիկների ցույց տված արդյունքից. «Մեր թիմը ավելի մեծ պոտենցիալ ունի: Կարելի է ասել 3 մեդալ նվեր տվեցինք մյուս մասնակիցներին: Օրինակի համար նշեմ 70կգ քաշային Արմեն Սաքանյանին, որը կիսաեզրափակիչում մրցամարտի ավարտից 4 վայրկյան առաջ 4 միավորի առավելությամբ հաղթում էր հույն մարզիկին եւ եթե ուզենար էլ չէր կարող պարտվել, սակայն նրա մրցակիցը կատարեց անհավանական հնարք եւ հաղթեց»:

Հայ սամբիստների համար հաջորդ լուրջ ստուգատեսը կլինի աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունը. «Հույս ունեմ, որ մինչ այդ գոնե մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնենք: Եվրոպայի առաջնություններից առաջ անցկացրել էինք միայն Հայաստանի առաջնություն, որպեսզի որոշենք լավագույններին: Ֆինանսական սուղ պայմանների պատճառով ուսումնամարզական հավաք չէինք անցկացրել, եթե անցկացնեինք, ապա 2-3 ոսկե մեդալ կնվաճեինք», - ասաց Լեւոն Հայրապետյանը: