Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելգիան 44 տարի անց կփորձի հաղթել Իտալիային

Սպորտ
sport-evro-2016-or-4

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը պայքարի մեջ կմտնի նախորդ մրցաշարի հաղթող Իսպանիայի հավաքականը: Գործող չեմպիոնն իր տիտղոսի պաշտպանությունը կսկսի Չեխիայի ընտրանու հետ խաղով: Վերջինս անհարմար մրցակից է հանդիսանում «Կարմիր ֆուրիայի» համար, որը նախկինում կայացած 9 խաղերում տարել է ընդամենը հինգ հաղթանակ՝ զիջելով երեքում: Օրվա երկրորդ խաղում իրար հետ կհանդիպեն Շվեդիայի եւ Իռլանդիայի հավաքականները: Մասնագետները նախապատվությունը տալիս են շվեդներին, որոնք պաշտոնական խաղերում դեռեւս ոչ մի անգամ չեն պարտվել իռլանդացիներին: Այսօր կեսգիշերից մեկ ժամ առաջ տեղի կունենա առաջնության 1-ին տուրի կենտրոնական խաղերից մեկը: Բելգիայի հավաքականը, որը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ ետ մնալով միայն Արգենտինայից, ուժերը կչափի մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Իտալիայի ազգային թիմի հետ: Բելգիացիները պաշտոնական մրցաշարերում իտալացիներին չեն կարողանում հաղթել սկսած 1972 թվականից: Ճիշտ է, անցած տարի կայացած ընկերական խաղում Բելգիայի ընտրանին իր հարկի տակ 3:1 հաշվով վստահ հաղթել է «Սկուադրա Աձուրային»: