A
A
ԱՐՈՆՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականը Թուրինում ընթացող համաշխարհային օլիմպիադայի 3-րդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Դանիայի համեստ հավաքականի նկատմամբ: Հայաստանի հավաքականի կազմում ընթացիկ օլիմպիադայում առաջին հանդիպումը անցկացրեց Լեւոն Արոնյանը եւ առաջին խաղատախտակի վրա հաղթանակ տոնեց: 2-րդ խաղատախտակի վրա եւս մեկ միավոր վաստակեց փորձառու Վլադիմիր Հակոբյանը:
3-րդ եւ 4-րդ խաղատախտակներին Գաբրիել Սարգսյանը եւ Արտաշես Մինասյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Հայաստան-Դանիա դիմակայությունը ավարտվեց 3:1 հաշվով: Անցկացրած 3 խաղերում Հայաստանը վաստակել է 9.5 միավոր: