A
A
Ալբանացի ֆաները զայրացրել են հույներին
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր կայացած Շվեյցարիա – Ալբանիա խաղին ալբանացի ֆաները քաղաքական պաստառ են պարզել տրիբունայում, որով Հունաստանին մեղադրել են 100 հազար ալբանացիների ցեղասապնության մեջ: Հունաստանի Արտագին գործերի նախարար Էֆստրատիոս Էֆտիմիուն դա որակել է որպես սադրանք եւ բացատրություն է պահանջել ՈՒԵՖԱ-ից ու առաջնության կազմակերպիչներից այդ կապակցությամբ: Երկրի կառավարությունը պատրաստվում է պաշտոնական բողոք ներկայացնել ֆուտբոլի նույն կառույցներին: