Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրո-2016»-ում եղբայրը կխաղա եղբոր դեմ

Սպորտ
Foot

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը եթե հաջող հանդես գար Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարում եւ իր խմբում զբաղեցներ Ալբանիայի ընտրանու տեղը, ապա այսօր իր նորամուտը կնշեր աշխարհամասի խոշորագույն ստուգատեսում: Սակայն մեր թիմը լիովին ձախողեց ընտրարշավը, իսկ ահա ալբանացիները գերազանց հանդես եկան, առաջ անցան անգամ Դանիայի եւ Սերբիայի հավաքականներից եւ առաջին անգամ նվաճեցին եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Այսօր Ալբանիայի հավաքականը Եվրո-2016-ի առաջին խաղում ուժերը կչափի Շվեյցարիայի ընտրանու հետ: Այս հանդիպումը հետաքրքրիր է նրանով, որ Շվեյցարիայի ազգային թիմի կազմում հանդես է գալիս ալբանական արմատներ ունեցող 6 ֆուտբոլիստ: Ավելին, Գրանիտ Ջակայի եղբայրը՝ Տաուլանդը, այս առաջնությունում ընդգրկված է Ալբանիայի կազմում: Այսօր երեկոյան տեղի կունենա եւս երկու խաղ: Ժամը 20:00-ին հարաբերությունները կպարզեն Ուելսի եւ Սլովակիայի հավաքականները, իսկ 23:00-ին անգլիացիները Մարսելում կընդունեն ռուսաստանցի ֆուտբոլիստներին: