Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունում քննարկվել է Քաղցրաշենի խնդիրը

Պաշտոնական
26af9403-8559-4292-b9e9-87bfbf0e4efb

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառվարությունում տեղի է ունեցել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանն առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն: Նշվել է, որ հաշվի առնելով Գառնի համայնքում ծրագրի իրագործման մասով ՀՀ վարչապետի և Գառնիի բնակիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ծրագրի վերաբերյալ տեխնիկական լուծում գտնելու նպատակով կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, առաջարկվել են ծրագիրը շարունակելու նոր տարբերակներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել ուսումնասիրությունների արդյունքներին և առաջարկվող լուծումներին, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: