ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՆԻԳԵՐԻԱՅԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Թուրինում մեկնարկած շախմատի Համաշխարհային օլիմպիադայում` 3.5-0.5 խոշոր հաշվով պարտության մատնելով Նիգերիայի ընտրանուն:
Մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը եւ Գաբրիել Սարգսյանը, իսկ Սմբատ Լպուտյանը իր պարտիան ավարտեց ոչ-ոքիով:
Այս տուրում եւս Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը հանգստացավ եւ հավանաբար պայքարի մեջ կմտնի 3-րդ տուրում, որտեղ Հայաստանի մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը:
Օլիմպիադայի մյուս ֆավորիտները նույնպես հաջող են մեկնարկել: Ռուսաստանը հավաքականը 2-րդ տուրում կրկին 4:0 հաշվով պարտության մատնեց Լատվիային եւ այժմ 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանը իր ակտիվում առայժմ 6.5 միավոր ունի:
Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ տուրում չկարողացավ առավելության հասնել Խորվաթիայի ոչ ուժեղ թիմի նկատմամբ եւ հանդիպումը ավարտվեց 1.5-1.5 հաշվով: Հայաստանի կազմում հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքիներով: Մեր կանայք 3-րդ տուրում կմրցեն Մեքսիկայի հավաքականի հետ: