Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Ավետիսյանը՝ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ

Պաշտոնական
ab2eb75b0652cd78a9121129cfbb330c

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառա­վարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։ Հիշեցնենք՝ երեկ Հովիկ Աբրահամյանը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատել էր Արտյոմ Մովսեսյանին՝ իր դիմումի համաձայն։