ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական Թուրին քաղաքում մեկնարկեց շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադան, որի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Վենեսուելայի հետ:
Մեր ընտրանին հանդես եկավ առանց իր առաջատարների՝ Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Հակոբյանի, որոնց հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Նալբանդյանը հանգստանալու լրացուցիչ հնարավորություն էր տվել: Չնայած Հայաստանը հանդես եկավ ոչ մարտական կազմով, այնուամենայնիվ հաղթեց 3:1 հաշվով: Հայ գրոսմայստերներից հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը եւ Սմբատ Լպուտյանը, իսկ ահա Կարեն Ասրյանը անսպասելիորեն պարտվեց: 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակիցը կլինի Նիգերիան:
Կանանց Հայաստանի հավաքականը նույնպես հաջող մեկնարկեց՝ խոշոր 3:0 հաշվով առավելության հասնելով Դանիայի նկատմամբ: Հաջորդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն Խորվաթիայի հետ: