Աննախադեպ արդյունք՝ հայկական թիավարությունում
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության թիավարության մարզադպրոցի երկու սաները հաջող են հանդես եկել ֆրանսիական Անսե քաղաքում կայացած «Մեծ նավակ» միջազգային մրցաշարի պատանեկան մրցումներում: Մեր մարզիկ Տիգրան Բարիկյանը մեկտեղանոց բայդարկա թիավարության 17,5 կմ մրցատարածությունում լավագույն արդյունքն է ցույց տվել եւ գրավել է առաջին տեղը: Նույն մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրել է մեր մյուս ներկայացուցիչը՝ Տիգրան Շահվերդյանը: Երկուսն էլ մարզվում են թիավարության մարզիչ Աշոտ Բարսեղյանի մոտ, ընդ որում պարապմունքներն անցկացնում են Լիոնի զբոսայգու լճում (ավելի հայտնի է Թոխմախ գյոլ անվանումով): Հարկ է նշել, որ սա աննախադեպ արդյունք է, քանի որ թիավարության միջազգային մրցաշարերում մենք վաղուց մեդալ չէինք նվաճել ոչ մի տարիքային խմբում: