Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիայի հավաքականը անհասանելի կլինի լրագրողների համար

Կարևոր լուրեր Սպորտ
sport-anglia-6.06.

Անգլիայի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 2016թ առաջնության խաղերին կպատրաստվի գաղտնի պայմաններում: Ինչպես տեղեկացնում է Daily Mail կայքը, թիմի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը արգելել է լրագրողներին ու լուսանկարիչներին ներկա գտնվել մարզումներին: Ավելին, նա կարգադրել է հաստ բրեզենտով ծածկել Շանտիյ քաղաքի մարզաբազայի խաղադաշտը, որտեղ առաջնության ժամանակ մարզվելու է Անգլիայի հավաքականը: Ցանկապատներին տեղադրվել են նաեւ 10 հսկող տեսախցիկներ: Նշենք, որ Եվրո-2016-ի առաջին տուրում Անգլիայի ընտրանին հանդիպելու է Ռուսաստանի ընտրանու հետ: Խաղը կկայանա հունիսի 11-ին, Մարսելում: