Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուն Եվրո-2016-ից առաջ մարզվելու փոխարեն հանգստանում է

Սպորտ
ggg

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է հանգստանալ իսպանական Իբիսա կղզում: Ինչպես տեղեկացնում է Splashnews կայքէջը, պորտուգալացի գերաստղն իր կարճատեւ հանգիստը, որը նրան տրամադրել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը, անցկացնում է նոր ընկերուհու հետ: Նշենք, որ Եվրոպայի 2016թ առաջնությունը մեկնարկելու է հունիսի 10-ին, իսկ դրանից երկու օր առաջ Պորտուգալիայի հավաքականը սեփական դաշտում ընկերական խաղ է անցկացնելու Էստոնիայի ընտրանու հետ: