Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում քննարկվում է ԵՏՄ անդամակցության դադարեցման նախագիծը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
404c9d0531e8c580699feefa5ef891db

ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի նախագիծը՝ «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին»: Հիմնավորումների մեջ նա նշեց, որ անդամակցելով ԵՏՄ-ին՝ մենք զրկել ենք մեզ այլընտրանքներից. «Բոլոր միջազգային հարթակներում հայտնվել ենք փոքրամասնության ու մերժվածների մեջ: Այդ դառը ճշմարտությունից չենք խուսափի,  սակայն մենք մեզ համառորեն համոզում ենք, թե դա դրական տեղաշարժ է: Միեւնույն հարթություն է այն, որ ԵՏՄ անդամ դառնալով՝ մենք գնալով զրկվում են միջազգային ներդրումներից: Դրա համար օր առաջ պետք է կասեցնենք մեր անդամակցությունը: Հասարակության մեջ հիմա մեծ շերտ կա, որ ընդվզում է՝ մեզ ոչինչ չտվեց ԵՏՄ-ն, ՀԱՊԿ անդամ լինելը: Մենք այդպես էլ չստացանք ՌԴ այն երկու հարյուր միլիոնանոց զինտեխնիկան: Ես կարծում եմ, որ հենց դա էր ապրիլյան քառօրյա պատերազմի սկսելու հիմնական պատճառներից մեկը»: Նա ցանկություն հայտնեց, որ իր նախագծի շուրջ հանձնաժողովում կոնսենսուսով գան համաձայնության. «Ես նպատակ չունեմ քննարկելու, թե ով է կողմ կամ դեմ: Մենք բոլորս պետք է համոզվենք արդարացիորեն, որ ԵՏՄ-ն մարտահրավեր է, այլ ոչ թե հնարավորություն: Ես չեմ կիսում այն տեսակետը, թե ՀՀ-ն այլընտրանք չուներ ԵՏՄ անդամակցության:Ես կուզենամ համերաշխության մթնոլորտում սա անցնի: Ես ուզում եմ, որ չդառնանք հիմա ՌԴ փաստաբանները, այլ պաշտպանենք մեր շահերը»: Պարոն Քոքոբելյանն ընդգծեց՝ մենք, լինելով ՀԱՊԿ անդամ, չկարողացանք կասեցնել ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացից, մինչդեռ դա պայմանագրի խախտում է: Մեր հակառակորդի սպառազինության ութսուն տոկոսը վաճառում է ՌԴ-ն, երկրորդը Բելառուսն է, իսկ Ղազախստանի պարագայում ամեն ինչ պարզ է»: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց՝ եթե այսօր այս նախագիծը դրվի քվեարկության, անձամբ ինքը դեմ է քվեարկելու, քանի որ նաեւ նախագծի հիմնավորումներում կան վիճահարույց հատվածներ: ՀՀԿ մյուս պատգամավորները կոչ արեցին հետաձգել նախագծի քննարկումը, մինչդեռ Խաչատուր Քոքոբելյանը կոչ է անում լուծումներ գտնել. «Մենք պետք է հասկանանք, որ ինտեգրվել ենք կոռուպցիայի կենտրոնին, մի կենտրոնի, որտեղ մեր քաղաքացուն խալաթ են հագցնում»: Խաչատուր Քոքոբելյանն ընդունեց ՀՀԿ-ականների առաջարկը՝ 1 տարով հետաձգել իր նախագծի քննարկումը։