Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 4:0 հաշվով հաղթեց Սալվադորին

Սպորտ
a1hajastan-salvador

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ԱՄՆ-ում անցկացրած ընկերական երկրորդ խաղում վստահ հաղթեց Սալվադորի ազգային թիմին:   Հանդիպման արդեն 2-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի սուր փոխանցումից հետո մրցակցի պաշտպանը ակամայից գրավեց սեփական դարպասը: Քիչ անց մեր եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը սուր անկյունից կրկնապատկեց հաշիվը:   Ընդմիջումից հետո սալվադորցիները սկսեցին ավելի մեծ ուժերով գրոհել եւ փորձեցին վերականգնել հավասարակշռությունը: Սակայն մեր հավաքականը սուր հակագրոհների օգնությամբ եւս երկու գոլ խփեց եւ հաշիվը դարձրեց 4:0: Աչքի ընկան Տիգրան Բարսեղյանն ու փոխարինման մտած Գեղամ Կադիմյանը:   Այդպիսով, Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ԱՄՆ-ում կազմակերպված ուսհավաքի ընթացքում: Երեք օր առաջ մեր ընտրանին նույն մարզադաշտում 7:1 հաշվով առավելության էր հասել Գվատեմալայի ազգային թիմի նկատմամբ: