A
A
Նովակ Ջոկովիչը առաջինը հատեց 100 միլիոնի սահմանը
Նովակ Ջոկովիչը դարձավ առաջին թենիսիստը, որը մրցաշարերում վաստակած հոնորարներով անցավ 100 միլիոն դոլարի սահմանը: Աշխարհի առաջին ռակետն այսօր թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթել է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին եւ մտել քառորդ եզրափակիչ: Այդպիսով, նա պրոֆեսիոնալ թենիսում անցկացրած 14 տարիների ընթացքում վաստակեց 100 մլն 875 հազար դոլար գումար: Ի դեպ, Ֆրանսիայի բաց առաջնությունը Մեծ սաղավարտի միակ մրցաշարն է, որտեղ տիտղոսակիր թենիսիստը դեռեւս չի ճաշակել հաղթանակի բերկրանքը: Նովակ Ջոկովիչը հույս ունի այս տարի լրացնել այդ բացը: