Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Կիրակոսյանը հաղթել է սամբոյի աշխարհի գավաթում

Սպորտ
sport-sambo

Հայաստանի սամբիստները երկու մեդալ են նվաճել ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված Յուրի Պոտապովի անվան հուշամրցաշարում, որը միաժամանակ աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանը ներկայացնող ստեփանակերտցի մարզիկ Դավիթ Գրիգորյանը 82 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Իսկ ահա 52 կգ քաշային, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, ճանաչվել է լավագույնը եւ արժանացել ոսկե մեդալի: Նշենք, որ 16-րդ անգամ անցկացվող այս հուշամրցաշարին մասնակցեցին 15 երկրների ավելի քան 150 սամբիստ: