Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՔԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ

Մշակույթ

2006թ. մայիսի 19-ից 21-ը Վաշինգտոնի ցուցահանդեսային կենտրոնում անց է կացվելու գրքի միջազգային ցուցահանդես՝ «BOOK EXPO 2006», որտեղ առանձին տաղավարով ներկայացված է լինելու Հայաստանը:

Ազգային հրատարակչական ասոցիացիայի եւ «Էդիթ Փրինթ» հրատարակչության կողմից ներկայացված են Հայաստանում վերջին տարիներին լույս տեսած շուրջ 50 գրքեր եւ հրատարակություններ, այդ թվում պատմագրական, գեղարվեստական, հանրագիտարանային եւ մանկական գրականություն:

«BOOK EXPO 2006» ցուցահանդեսում ներկայացված են 46 պետություններից հրատակիչներ: Բացի Ռուսաստանից, Հայաստանը միակ ԱՊՀ պետությունն է, որը առանձին տաղավարով ներկայացված է ցուցահանդեսում: