Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԿՄՆԱ «ԱՅԱՔՍՈՒՄ»

Սպորտ

19-ամյա հայ ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը կշարունակի իր ելույթները Ամստերդամի «Այաքսի» կազմում, որտեղ տեղափոխվել էր 2005թ. ամռանը: Հոլանդիայի առաջնության ավարտից հետո տեղեկություններ էին տարածվել, թե իբր Էդգարը կարող է վարձավճարով տեղափոխվել որեւէ հոլանդական միջին մակարդակի ակումբ, սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին օրերս ծնկի վիրահատության են ենթարկել եւ նա կրկին շարք կվերադառնա հուլիսի սկզբերին, երբ «Այաքսը» կսկսի նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին:

Հիշեցնենք, որ «Այաքսի» կազմում Մանուչարյանը հազվադեպ էր հայտնվում, քանի որ վնավասծքների պատճառով անընդհատ բուժման կուրսեր է անցնում: