Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սպորտ

Հունիսի 3-ից 5-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա օլիմպիական չեմպիոն, ներկայումս հունա-հռոմեկան ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակայանի ավանդական միջազգային մրցաշարը:

Պարոն Ջուլֆալականյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ մրցաշարին մասնակիցների վերջնական կազմը դեռ ընդլայնվում է. «Իրենց մասնակցությունը արդեն հաստատել են Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի եւ Կրասնոդարի մարզի առաձին թիմը: Հայաստանի մասնակցելու են մեր բոլոր ուժեղագույն երիտասարդները»:

Լեւոն Ջուլֆալակյանի կարծիքով` մրցաշարը հիանալի առիթ է մեր երիտասարդների համար միջազգային փորձ ձեռք բերելու համար. «Այս մրցաշարը հնարավորություն է տալիս ավելի զարգացնել ըմբշամարտը Հայաստանում, իսկ երիտասարդները շատ կարեւոր փորձ են ձեռք բերում: Սակայն ամենակարեւորը այն է, որ հնարավորություն ենք ստացել Երեւանում կազմակերպել միջազգային մրցաշար»: