Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Վարդազարյանը երրորդն է Եվրոպայում

Սպորտ
a1taekvondo

Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականի անդամ Սերգեյ Վարդազարյանը բրոնզե մեդալ է նվաճել Շվեյցարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:   Ինչպես տեղեկացնում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր 68 կգ քաշային մարզիկը հաղթել է իտալացի, թուրք, ադրբեջանցի մրցակիցներին եւ գրավել մրցանակային երրորդ տեղը:   Այսօր մրցագորգ կմտնի մեր 74 կգ քաշային մարզիկ Դավիթ Վարդումյանը: Նա պայքարը կսկսի սերբ Դամիր Ֆեյզիչի հետ մրցամարտով: