ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍԼՈՎԵՆԻԱՅԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՌեգբիի Հայաստանի հավաքականը Աբովյանում կայացած Եվրոպայի Բ դիվիզոնի 2-րդ խմբի մրցավեճում խոշոր 42:6 հաշվով պարտության մատնեց Սլովենիայի հավաքականին: Երիտասարդ ռեգբիստների ասոցիացիայի նախագահ Կարեն Բարսեղյանի կարծիքով` հայ ռեգբիստները բոլոր շանսերը ունեն ավելի բարձր վարկանիշ ունեցող Բ 1 խմբում ընդգրկվելու համար.
«Սլովենիայի հետ մրցավեճում մեր մարզիկները հիանալի հանդես եկան եւ արդյունքում հաղթեցին նման խոշոր հաշվով: Առաջիկայում մրցելու ենք Լիտվայի հետ, որին հաղթելու դեպքում կհայտնվենք Բ 1 խմբում»: Անցած տարի ունեցած հաջող մրցելույթներից հետո Հայաստանը Գ խմբից տեղափոխվել է Բ խումբ, որտեղ ըստ վարկանիշի ընդգրկված են 3 խմբեր:
Նշենք նաեւ, որ Հայաստանի հավաքականը կազմված է ֆրանսահայ պրոֆեսիոնալ ռեգբիիստներից, որոնք արդեն 2 տարի է մեծ հաջողությամբ պաշտպանում են Հայաստանի պատիվը:
Ի դեպ, վերջերս Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նիստում այս կառույցի նախագահներ են ընտրվել Ռաֆի Երեմյանը եւ Յուրի Բեգլարյանը: Վերջինս իր գործունեությունը իրականացնում է Հայաստանում, իսկ Ռաֆի Երեմյանը բնակվում է Ֆրանսիայում: