Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր «Ալաշկերտը» կփորձի չեմպիոն դառնալ

Սպորտ
sport-futbol

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր տեղի կունենա առաջ բերված 28-րդ տուրը: Կենտրոնական խաղում մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի 2-րդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակի» հետ: Ալաշկերտցիները եթե հաղթեն կամ ոչ-ոքի խաղան այսօր, ապա անկախ վերջին տուրի խաղի արդյունքից, կնվաճեն հանրապետության չեմպիոնի կոչումը: Իսկ ահա շիրակցիներին հարկավոր է միմիայն հաղթանակ տանել, որպեսզի շարունակեն առաջին տեղի համար պայքարը: Բուքմեյքերներն այս խաղում նախապատվությունը տալիս են դաշտի տերերին, սակայն ավելի շատ հակված են ոչ-ոքի արդյունքի: Տուրի մյուս երկու խաղերում թիմերը կվիճարկեն մրցանակային 3-րդ տեղը, որը Եվրոպայի լիգայի ուղեգիր է տալիս: Երեւանի «Փյունիկը» իր հարկի տակ կմրցի «Միկայի» հետ: Եթե փյունիկցիները հաղթեն այս խաղում, ապա միանշանակ մրցանակային տեղ զբաղեցնեն այս տարի, քանի որ մնացած 27-րդ տուրում նրանք տեխնիկական երեք միավոր կստանան առաջնությունից դուրս եկած «Ուլիսի» հետ խաղի համար: Իսկ ահա ոչ-ոքիի կամ պարտության դեպքում «Փյունիկի» ճակատագիրը կորոշվի «Գանձասար-Կապանի» հանդիպումներում: Կապանցիները մեկ միավորով են ետ մնում փյունիկցիներից, ուստի հաջող ելույթների դեպքում կշրջանցեն նրանց: