Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանների գործունեությունը խոչընդոտվել է. գործ կհարուցվի

Հասարակություն
pastaban

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանն այսօր որոշում է կայացրել՝ պարտավորեցնել Հատուկ Քննչական ծառայությանը, քրեական գործ հարուցելու, ոստիկանների կողմից փաստաբաններ՝ Հայարփի Սարգսյանի եւ Արա Ղարագյոզյանի՝ փաստաբանական գործունեությունը խոչընդոտելու համար: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Հայարփի Սարգսյանը,  նման որոշումն իր համար սպասելի էր, քանի որ դատարանում հետազոտված տեսանյութից պարզ երեւում էր, որ իրենց գործունեությունը խոչընդոտվել է: Հիշեցնենք, որ 24.02.2016թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի դարպասների մոտ, փաստաբանները մոտ մեկ ժամ կանգնել էին, քանի որ նրանց  թույլ չէին տվել մտնել  բաժին  եւ փաստաբանական օգնություն տրամադրել՝ այդ օրը բերման ենթարկված քաղաքացիներին: Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չէր հարուցել: Հիշեցնենք, որ այդ օրը, ոստիկանները բերման էին  ենթարկել մի խումբ քաղաքացիների, որոնք պառկել էին Բաղրամյան պողոտայում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։