Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Սպորտ

Երեկ ուշ երեկոյան Շվեյցարիայում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ ՈւԵՖԱ-ի պատվիրակությունների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է «Եվրո-2008»-ի շրջանակներում կայանալիք 2 երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպմումների անցկացման վայրերը:

Բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել, քանի որ կողմերը չեն փոխել իրենց դիրքորոշումը, ինչը արդյունքում որոշվել է առաջիկայումս եւս մեկ հանդիպում կազմակերպել:

Հայակական կողմից բանակցություններին մասնակցել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ նախագահի եւ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել սեփական հարկի տակ հանդիպումը անցկացնել Երեւանում եւ անվտանգության երաշխիքների դեպքում մեկնել Բաքու, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես դեմ է այս տարբերակային եւ առաջարկում է մրցել չեզոք դաշտում:

Երեկ կայացած քննարկման ժամանակ ՈւԵՖԱ-ն իր հերթին նշել է, որ կողմերը պետք է համաձայնության գան հանդիպումներից 60 օր առաջ, հակառակ դեպքում ՈւԵՖԱ-ն ինքը կորոշի թե, որտեղ պետք է մրցեն Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները եւ այդ որոշումը այլեւս քննարկման ենթակա չի լինի, իսկ այն խախտելու դեպքում լուրջ պատժամիջոցներ կկիրառվեն: Ի դեպ դեռեւս փետրավարին ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ հանդիպումները ըստ կանոնակարգի պետք է կայանան Հայաստանում եւ Ադրբեջանում, սակայն հետագայում եվրոպական ֆուտբոլային ասոսցիացիաների միությունը անվտանգության նկատառումներից ելնելով կազմակերպեց վերը նշված քննարկումը, որը սակայն անարդյունք ավարտ ունեցավ:

Ի դեպ, կողմերը պայմանավորվել են նաեւ, որ քննարկման մանրամասները չպետք է հրապարակվի: