Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմիտասը չի՛ խելագարվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
komitas

Տեղի է ունեցել «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի առցանց շնորհանդեսը: Հիշեցնենք, որ մոտ ամիս առաջ կայացել էր ժապավենի ռուսալեզու պրեմիերան (www.youtube.com/watch?v=P2XVuvf8y5c): Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր  հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո,  դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս  վարկածը կասկածի տակ դրվեց: «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության և մահվան թաքնված հանգամանքների վրա: komitas2   komitas1 Ֆիլմ՝ www.youtube.com/watch?v=rmIIb68vO00&feature=youtu.be   «Հայկական չափանիշ» կինոկենտրոն