Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԻՆԴ - ՍԵՐՖԻՆԳԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սպորտ

Վաղը ժամը 12:00-ին, «Վարդավառ» զբոսայգում գտվող լճում տեղի կունենա Երեւանի վինդ-սերֆինգի ակումբի բացումը: Մինչ այս այդ մարզաձեւի սիրահարները հնարավարություն ունեին սերֆինգով զբաղվել միայն Սեւանա լճում, սակայն նորաստեղծ ակումբի շնորհիվ վինդ-սերֆինգը հայտնվեց նաեւ Երեւանում:

Բացման արարողությունից հետո կկայանա վինդ-սերֆինգի Երեւանի անդրանիկ առաջնությունը: Այսուհետ «Վարդավառ» զբոսայգում գործող ակումբում ցանկացողները կարող են նաեւ անվճար մարզվել վինդ-սերֆինգ: