Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական 12 քոլեջներ փորձնական կհավատարմագրվեն

Հասարակություն
3a1e7e46-d0fe-4e80-8da2-fa95925c020d

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում 12 տարածաշրջանային պետական քոլեջների տնօրենների և որակի ապահովման պատասխանատուների հետ, որի ընթացքում քննարկվեցին փորձնական  ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի մանրամասները, պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա քայլերի վերաբերյալ: Մինչ այս տարածաշրջանային պետական  քոլեջների աշխատակիցները վերապատրաստվել են ՈԱԱԿ-ում, այնուհետև նշյալ քոլեջներում ներդրվել է որակի ապահովման ներքին համակարգ: Այժմ  տարածաշրջանային պետական քոլեջներն  ինքնավերլուծություն են իրականացրել, որին կհաջորդի փորձագիտական խմբի այցը յուրաքանչյուր ուսումնական հաստատություն: Գործընթացի ավարտին փորձնական հավատարմագրում անցած քոլեջները, հիմնվելով փորձագիտական զեկույցում առկա խորհրդատվությունների վրա, կկազմեն փորձագետների կողմից մատնանշված թերությունների վերացման ծրագիր և կսկսեն իրագործել այն: Քոլեջների փորձնական հավատարմագրման ընթացքում դիտարկումներ կիրականացվեն երկու չափանիշների ուղղությամբ` մասնագիտության կրթական ծրագրեր և դասախոսական կազմ: Փորձնական հավատարմագրման արդյունքում քոլեջները կպատրաստվեն բուն հավատարմագրմանը, ինչպես նաև կձևավորվի  փորձագիտական բազա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար: