Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգիս Սարգսյանը եւ Ժորա Գրիգորյանը՝ աշխարհի կրկնակի փոխչեմպիոններ

Սպորտ
sport-borba-xul

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտված խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից Հայաստանի մեծահասակների հավաքականը Երեւան է վերադարձել 4 մեդալով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Մեր ըմբիշներից 59 կգ քաշային Սարգիս Սարգսյանը եւ 71 կգ քաշային Ժորա Գրիգորյանը հանդես գալով եւ հունա-հռոմեական, եւ ազատ ոճի մրցումներում, հասել են մինչեւ եզրափակիչ եւ նվաճել երկուական արծաթե մեդալ: