Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր զինվորի հորեղբայրը տունը հանել է վաճառքի

Հասարակություն
Baxshyan-nkarrr

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն օրերս մասնակցել է Առողջապահության նախարարի մոտ վիրավոր զինծառայողների հարցերով քննարկմանը։ «Ասում են՝ նպատակահարմար չէ հիմա տեղափոխել արտասահման՝ տղաների վիճակից ելնելով։ Բայց եղել են բժիշկներ, որ նայել են, ասել են՝ շտապ պետք է տեղափոխել։ Այսինքն՝ կա երկու կարծիք։ Բայց հիմա գործընթաց է գնում, որ նախարարն ինքը համոզվի, որ զինվորների՝ արտերկրում բուժման կարիք կա»,-ասաց նա։ Ծնողները ցանկանում են հիմա տեղափոխել տղաներին արտերկիր։ «Մինչև  նախարարը չտա իր թույլտվությունը, պետական աջակցության մասին խոսք գնալ չի կարող»,-շեշտեց ավագանու անդամը։ Նա անձամբ խորհրդակցել է բժիշկների հետ. «Բժիշկներ կան, որ ասում են՝ փորձ ունենք նման հիվանդներին տեղափոխելու և որևէ վտանգ չկա։ Ես կարծում եմ, որ այս հարցը կլուծվի հօգուտ տեղափոխման։ Թե Արման Լազգիյանի, թե Ռուբեն Առաքելյանի բուժման համար բացված հաշվեհամարներին գումար է փոխանցվում.  օգնում ենք դրսից էլ , ներսից էլ։ Լազգիյան Արմանի հորեղբայրն արդեն տունն է վաճառում, հանել է վաճառքի։ Ամեն ինչ անելու են, որ տանեն, որպեսզի 19 տարեկան տղան կարողանա ինքնուրույն լինել»։