Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի «դարտանյանները» պարզեցին ուժեղագույններին

Սպորտ
sport-suseramart

Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Նախ ուժերը չափել են ճկասուսերակիրները: Տղամարդկանց մրցապայքարում հաղթել է Մայքլ Հովհաննիսյանը, կանանց՝ Հասմիկ Աղաբաբյանը: Ապա մարտուղյակ են դուրս եկել թրասուսերակիրները, որտեղ Հայաստանի չեմպիոն են ճանաչվել Լեւոն Քերոբյանը: Նշենք, որ սուսերամարտի այս տարվա առաջնությանը մասնակցել են Երեւանի, Գյումրու, Վանաձորի եւ Բյուրեղավանի 100-ից ավելի մարզիկ-մարզուհիներ: