«Ավրորա»-ի քննարկումներին կարելի է հետևել օնլայն
Այսօր, ժամը 11.30-ին մեկնարկող Aurora Dialogues քննարկումներին հնարավոր է հետեւել նաեւ օնլայն ուղիղ հեռարձակմամբ (web streaming) Հեռարձակումը լինելու է չորս լեզվով. Ստորեւ ներկայացնում ենք youtube-ի լինքները: Անգլերեն (օրիգինալ) տարբերակ: https://www.youtube.com/watch?v=Pbd3Bv1E3Ic&feature=youtu.be Հայերեն տարբերակ: https://www.youtube.com/watch?v=sSmT6WwgCh0&feature=youtu.be Ֆրանսերեն տարբերակ: https://www.youtube.com/watch?v=SQK6P6EuFjo&feature=youtu.be Ռուսերեն տարբերակ: https://www.youtube.com/watch?v=cDH8r_u__UE&feature=youtu.be «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված Aurora Dialogues քննարկումները նվիրված են աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին։ Մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերարներ, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլորտի առաջատար մասնագետներ: Քննարկումների ժամանակ կհրապարակվեն նաեւ The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները եւ այն, թե ովքեր են ի վիճակի լուծելու դրանք։