Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը եւ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեցին

Սպորտ
a1chess

Հայաստանի շախմատի կանանց եւ տղամարդկանց առաջատարները ներկայումս հանդես են գալիս աշխարհի խոշորագույն երկու մրցաշարերում:   Էլինա Դանիելյանն այսօր առաջին պարտիան է անցկացրել Բաթումում մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիում: Նա սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիան ներկայացնող մոլդավացի շախմատիստուհի Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանի հետ: Երկրորդ տուրում Էլինա  Դանիելյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Վալենտինա Գունինայի հետ:   Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն այսօր երկրորդ հանդիպումն անցկացրեց Նորվեգիայում ընթացող շախմատի գերմրցաշարում: Նա սեւերով հանդիպեց շվեդացի Նիլս Գրանդելիուսի հետ եւ արդեն 32-րդ քայլին ոչ-ոքի արեց: Երկու տուրից հետո Լեւոն Արոնյանը ունի 1 միավոր եւ առայժմ բաժանում է 4-7-րդ տեղերը: Վաղը նախատեսված 3-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կփորձի հաղթել չինացի Չաո Լիին: