A
A
Հայաստանի Մ-16 հավաքականը գրավեց 2-րդ տեղը
Հայաստանի մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը 2-րդ տեղն է զբաղեցրել Կիպրոսում ավարտված ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր պատանիները նախ 11մ հարվածներով հաղթել են Ուելսի այդ տարիքային թիմին (0:0, 11մ՝ 3:2), ապա 2:6 հաշվով պարտվել են դաշտի տերերին, իսկ վերջին խաղում նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության են հասել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ: Հայաստանը եւ Ուելսը վաստակել են 5-ական միավոր, սակայն անձնական հանդիպման հաշվին մերոնք ճանաչվել են երկրորդը: Մրցաշարի հաղթող է դարձել Կիպրոսի հավաքականը, որը 3 միավոր ավելի է վաստակել: