Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի 2016թ փոխչեմպիոն

Սպորտ
a1evroshtanga

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար վերջին մեդալը նվաճեց Գոռ Մինասյանը:   Մեր գերծանր քաշային մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 205 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերեւում պահեց 237 կգ ծանրաձողը։ Երկամարտի 442 կգ արդյունքով նա գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի։   Այս քաշային կարգում մրցակցությունից դուրս էր Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն, որը մեր ծանրորդից 21 կգ ավելի բարձրացրեց:   Թիմային հաշվարկով Հայաստանը նվաճեց 6 մեդալ եւ գրավեց առաջին տեղը (3 ոսկի, 2՝ արծաթ, 1՝ բրոնզ):