Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն

Սպորտ
xurshudyan

Հայաստանի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց Եվրոպայի 2016 թվականի չեմպիոնի կոչումը: Այսօր Նորվեգիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի կանանց գերծանր քաշային կարգի մրցումներում մեր մարզուհին վստահ հանդես եկավ եւ պոկում, եւ հրում վարժություններում՝ բարձրացնելով համապատասխանաբար 113 կգ եւ 137 կգ ծանրաձողեր: Երկամարտի 250 կգ արդյունքով Հռիփսիմե Խուրշուդյանը գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Այս քաշային կարգում հանդես եկած մեր մյուս մարզուհին, 17-ամյա Արփինե Դալալյանը, ցույց տվեց 6-րդ արդյունքը՝ 213 կգ (93+120): Ինչպես Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմի Խուրշուդյանը ևս իր հաղթանմակը նվիրեց սահմանին ծառայող մեր զինվորներին։