Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկերի Երկրի խորհրդարանը հրադադարի խախտման վերաբերյալ հայտարարություն է ընդունել

Պաշտոնական
9a2b9187d101aa1ed91d7697eae88908

Բասկերի Երկրի խորհրդարանը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման  վերաբերյալ հայտարարություն է ընդունել

   Ապրիլի 14-ին Բասկերի Երկրի խորհրդարանը ընդունել է հայտարարություն 2016 թ. ապրիլի 2-ին Լեռնային ՂարաբաղիՀանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը  

Հայտարարություն

  Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման առնչությամբ   Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որի բնակչության 95 տոկոսը էթնիկ հայեր են, և որը պատմության վայրիվերումների և իրբնակչության շահերին հակասող աշխարհաքաղաքական այլ պատճառներով, մնացել է որպես անկլավ Ադրբեջանի տարածքում՝առաջացնելով երկարատև հակամարտություն Լեռնային-Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որը շարունակվել է ամբողջ 20-րդ դարիընթացքում: ԽՍՀՄ փլուզման և Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների հռչակման արդյունքում, հակամարտությունը վերածվեցպատերազմի, որը տևեց 1988 թ. մինչև 1994 թ.՝ դառնալով հազարավոր զոհերի և տեղահանվածների պատճառ, և  ավարտվեց միհրադադարով, որը չնայած վերջ չի դրել հակամարտության լարվածությանը, սակայն օգնել է խուսափել պատերազմիշարունակությունից: 2016 թ. ապրիլի 2-ին Ադրբեջանը միակողմանիորեն ձեռնարկեց աննախադեպ  հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծիողջ երկայնքով: Այդ հարձակման արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ, այդ թվում 4 խաղաղ բնակիչ, որոնցից մեկը երեխա էր: Հրադադարի խախտման առնչությամբ, Բասկերի Երկրի խորհրդարանը՝   Իր խորին մտահոգությունն է հայտում Լեռնային Ղարաբաղում 1994 թ. ուժի մեջ մտած հրադադարի խախտման վերաբերյալ և իրցավակցությունն արտահայտում այդ հարձակման արդյունքում երկու կողմերի ունեցած զոհերի կապակցությամբ: Դրական է գնահատում 2016 թ ապրիլի 5-ին երկու կողմերի միջև ձեռք բերված հրադադարի վերահաստատման համաձայնությունըև իր վստահությունն ու հույսը հայտնում, որ այն կհարգվի: Հայցում է, որ չմերժվեն 2012 թ. ի վեր Մինսկի Խմբի համանախագահների կողմից հրադադարի խախտումների հետաքննությանմիջազգային մեխանիզմների ներդրման վերաբերյալ ներկայացվող առաջարկները: Բացառում է որևէ տարածքային հակամարտության լուծման նպատակով ուժի կիրառումը: Դրանք պետք է լուծվեն երկխոսությանհիման վրահարգելով տվյալ բնակչության մեծամասնության կամքը, որը պետք է արտահայտվի ժողովրդավարական կերպով ևառանց որևէ ճնշումների: Կոչ է անում կողմերին՝ գործուն միջոցներ ձեռնարկել որպեսզի անմիջապես դադարեցվեն ռազմական գործողությունները ևզորքերը վերադառնան մինչև 2016 թ. ապրիլի 1-ը զբաղեցրած դիրքեր: Մեծապես խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջնորդությամբ բանակցային գործընթացին վերադառնալուանհրաժեշտությունը, ուր Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա իր մասնակցությունը, ինչպես արդեն նշվել է սույն Խորհրդարանիկողմից: nkr.am