A
A
Կառավարությունը 6000 եվրո կվճարի ՄԻԵԴ-ին
Կառավարությունը իր պահեստային ֆոնդից 6000 եվրոյին համարժեք դրամ կհատկացնի Արդարադատության նախարարությանը՝ ՄԻԵԴ-ին վճարելու համար: Հիշեցնենք՝ նախորդ տարի ՄԻԵԴ-ը բավարարել է «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Սահակյանն ընդդեմ Հայաստանի» հայցերը: Յուրաքանչյուրի համար կառավարությունը կվճարի 3000 եվրոյին համարժեք դրամ: