Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում գործ է ունենալու Վլադիմիր Գասպարյանի հետ

Քաղաքականություն
nikol-1

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքը բավական դրական է գնահատում, չնայած արձանագրել է ընտրակաշառքի բազմաթիվ դեպքեր։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «այս պահին գործող քաղաքապետի ընտրվելու միակ շանսը փողի գործոնն է, նույնիսկ վարչական լծակները նրան հակառակ են աշխատում»։ Անդրադառնալով ընտրակաշառքի դեպքերին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցով առաջիկայում գործ է ունենալու Վլադիմիր Գասպարյանի հետ. «Հարմար առիթով դա կլինի ԱԺ-ում կամ մեկ այլ տեղ»։ Այսօր Հրազդանում գործող ընտրակաշառքի չափն ըստ պատգամավորի 10 000 դրամն է, սակայն նա չբացառեց, որ խաղադրույքը կարող է բարձրանալ։ Պրն Փաշինյանը մի դեպք պատմեց, երբ իրենց վստահված անձինք մոտեցել են ընտրակաշառքի բաժանման վայր, ոստիկանները ռացիայով տվյալներ են հաղորդել բաժանողներին, թե՝ գալիս են, թռեք։ Շտաբն ուսումնասիրել է նաև ընտրացուցակները, որտեղ 40 հազար ընտրող է գրանցված, բայց Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ներկայումս իրական ընտրողների թիվը մոտ 27 հազար է։ Ի դեպ, Սասուն Միքայելյանն այսօրվա ասուլիսին չէր մասնակցում, նա մեկնել է Արցախ։ Փաշինյանը հույս հայտնեց, որ վաղը երեկոյան Սասուն Միքայելյանը կվերադառնա։