Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹԻՄԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ 1-ԻՆ ՏԵՂ

Սպորտ

Շախմատի Ռուսաստանի ակումբային պատանեկան առաջնության 5-րդ տուրում առաջատարը՝ Երեւանի «Միկան» 2:4 հաշվով պարտվեց «Ուրալին»՝ նահանջելով 3-րդ տեղ: Փոխարենը 4:2 հաշվով հաղթանակ տոնեց Երեւանի Շախմատային ակադեմիայի թիմը, որը 9 միավորով «Ուրալի» հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Իսկ մեծահասկաների պայքարում Լեւոն Արոնյանի «Տոմսկ-400»-ը պարտվեց «Ուրալին», որի կազմում հաղթանակ տոնեց Սմբատ Լպուտյանը, իսկ Կարեն Ասրյանը ոչ-ոքի խաղաց: «Տոմսկ-400»-ի առաջատարներ Լեւոն Արոնյանը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը այս տուրում հանգստանում էին եւ հիմնականում դրանով կարելի է բացատրել, որ նրանց թիմը 2.5-3.5 հաշվով պարտվեց «Ուրալին»: Վերջինս 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իսկ «Տոմս-400»-ը առայժմ 9 միավորով ընթանում է 2-րդ տեղում: